13:45  ,  29 ապրիլի, 2016

Ռոնալդուն անցել է վազքային վարժությունների

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է վերականգնողական փուլը: Պորտուգալիայի հավաքականի ավագն արդեն անցել է վազքային վարժությունների, գրում է AS-ը:

Բժիշկները Ռոնալդուին խորհուրդ էին տվել ազդրի վնասվածքը բուժել ցողունային բջիջներով: Ամենայն հավանականությամբ, նա պատրաստ կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին, որը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում:

«Ռեալ Սոսյեդադի» դեմ ապրիլի 30-ին անցկացվելիք Պրիմերայի 36-րդ տուրի խաղը պորտուգալացի հարձակվողը բաց է թողնելու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում