13:25  ,  29 ապրիլի, 2016

«Տոտենհեմի» աստղը որակազրկվել է մինչեւ առաջնության ավարտը

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին որակազրկվել է Անգլիայի առաջնության 3 խաղով եւ բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը:

Անգլիայի հավաքականի նորեկը պատժվել է «Վեստ Բրոմվիչի» դեմ Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի խաղում մրցակցի ֆուտբոլիստ Կլաուդիո Յակոբի որովայնին միտումնավոր հարվածելու համար: Խաղի գլխավոր մրցավարը չէր նկատել այդ դրվագը, որը չի վրիպել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) ուշադրությունից: Դելե Ալին ընդունել է մեղադրանքը եւ վերջին 3 տուրերում չի օգնի «Տոտենհեմին», գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում