«Ատլանտան» նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 1/4 եզրափակիչի ուղեգիր՝ պայքարից դուրս թողնելով «Բոստոնին»: Փլեյ-օֆֆի առաջին շարքի 6-րդ խաղից հետո դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 4:2՝ հօգուտ «Ատլանտայի»:
Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Մայամիի» խաղացող Դուեն Ուեյդը:
Հիշեցնենք, որ մինչեւ այս 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», «Սան Անտոնիոն», «Քլիվլենդը» եւ «Օկլահոման»:
NBA, 1/8 եզրափակիչ
«Բոստոն» – «Ատլանտա»՝ 92:104 (17:20, 16:21, 26:39, 33:24)
Շարքի հաշիվը՝ 2:4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում