11:20  ,  29 ապրիլի, 2016

Ռոբերտ Արզումանյան. Շատ ցավալի է, քանի որ 11 տարի խաղացել եմ Հայաստանի հավաքականում

Հենրիխ Մխիթարյանը վերջին տարիներին չի փոխվել մարդկային առումով, նա փոխվել է միայն որպես ֆուտբոլիստ, հայտարարել է Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը մեկնաբանել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշումը:

«Հայաստանում բոլորը գիտեն՝ որն է ճիշտը, որը՝ սխալը: Իհարկե, իմ համար շատ ցավալի է, քանի որ 11 տարի խաղացել եմ ազգային թիմում, ներդրել 100 տոկոսից ավելի ուժ: Երկրպագուները գիտեն, որ երբեմն խաղացել եմ նաեւ ցավազրկումով: Հավաքականը առանձնահատուկ դեպք է, քանի որ դու խաղում ես հայրենիքիդ համար, իհարկե, ցավալի է: Սակայն ես ունեմ սկզբունքներ, եւ չեմ կարող թույլ տալ, որ իմ մասին նման բան ասեն, այդ պատճառով ընդունեցի այդպիսի որոշում: 

Այս առաջնությունից հետո դեռ կես տարվա պայմանագիր ունեմ «Ամկարի» հետ, բայց դեռ վաղ է խոսել ապագայի մասին: Հետագայում պարզ կլինի, թե որտեղ կշարունակեմ կարիերաս»,- Արզումանյանի խոսքը մեջբերում է prosportkz-ը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Ամկարին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում