Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess 2016 սուպերմրցաշարի վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 5-ական միավորով կիսում են առաջին տեղը: Նրանցից կեսական միավոր են հետ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Հիշեցնենք, որ 8-րդ տուրում Լեւոն Արոնյաննը սպիտակներով 31-րդ քայլում պարտության է մատնել Մագնուս Կարլսենին՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը Ստավանգերում:
Ապրիլի 29-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սեւերով կմրցի հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, Կարլսենը սպիտակներով՝ ուկրաինացի Պավել Էլյանովի հետ:
Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի կայծակնային եւ արագ խաղի թայ-բրեյքում վերջին տուրից հետո, ապրիլի 29-ին: Եթե երկուսից ավելի շախմատիստներ ունենան հավասար միավորներ, թայ-բրեյքը կանցկացվի ապրիլի 30-ին:
Norway Chess 2016, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0
Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0:1
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան, Կարլսեն՝ 5-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 4.5-ական, Լի, Հարիկրիշնա՝ 4-ական, Գիրի՝ 3.5, Էլյանով՝ 3, Գրանդելիուս՝ 2:
9-րդ տուրի զույգերը. Հարիկրիշնա - Արոնյան, Կարլսեն - Էլյանով, Տոպալով - Կրամնիկ, Գրանդելիուս - Վաշյե-Լագրավ, Լի - Գիրի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում