09:09  ,  29 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարում ապրիլի 29-ին տեղի կունենա վերջին՝ 9-րդ տուրը, որում սեւերով կխաղա հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Մինչեւ այս հայկական շախմատի առաջատարը 6 ոչ ոքի խաղալուց հետո 2 անընդմեջ հաղթանակ էր տարել Պավել Էլյանովի ու Մագնուս Կարլսենի նկատմամբ եւ 5 միավորով աշխարհի չեմպիոնի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Կարլսենի վերջին մրցակիցը Էլյանովն է:

Norway Chess 2016, 9-րդ տուր

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) 

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) 

Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում