19:11  ,  29 ապրիլի, 2016

Սարգիս Հովհաննիսյան. Եթե հաղթենք «Սպարտակին», կկարողանանք պայքարել մեդալների համար

Եթե հաղթենք «Սպարտակին», կկարողանանք վերջնամասում մասնակցել մեդալների համար պայքարին, ասել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանը Ռուսաստանցի առաջնության 26-րդ տուրի հանդիպումից առաջ:

«Տղաները լավ են հասկանում, թե «Սպարտակի» նկատմամբ հաղթանակն ինչ նշանակություն կարող է ունենալ մեզ համար: Նրանք 100 տոկոս կաշխատեն երեք միավորի համար:

«Սպարտակն» անհաջող խաղերից հետո կցանկանա վերականգնել հեղինակությունը: Նրանք կձգտեն ցույց տալ, որ կորցրած միավորները հանգամանքների բերումով է եղել:

Վերջնական մարտավարություն դեռ չենք ընտրել. կախված կլինի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակից: Նշանակություն կունենա նաեւ մրցակցի մարտավարությունը»,- Սարգիս Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է championat-ը:

«Լոկոմոտիվ» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

25 խաղից հետո «Լոկոմոտիվը» 46 միավորով չորրորդ տեղում է եւ 3 միավոր է զիջում 26 հանդիպում անցկացրած «Զենիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում