20:35  ,  28 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյանն ուժեղ էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ առավելության հասավ 31-րդ քայլում: Արոնյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ 5 միավորով հավասարվեց Կարլսենին:

Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:

Վերջին տուրում Արոնյանը սեւերով կմրցի հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Norway Chess 2016, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0 

Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Լի Չաո (Չինաստան) 

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 0.5:0.5 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով