10:47  ,  29 ապրիլի, 2016

Արսեն Հայրապետյան. Առաջին խաղս էր մեկնարկային կազմում, պատասխանատվությունը մեծ էր

Յարոսլավլի «Շիննիկի» կիսապաշտպան Արսեն Հայրապետյանը «Լուչ Էներգիայի» դեմ Ռուսաստանի առաջին լիգայի 33-րդ տուրի խաղում առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել 81-րդ րոպեին: Հանդիպումից հետո 19-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Լուչ Էներգիայի» դեմ խաղում անհանգստանում էի: Ամեն դեպքում, առաջին խաղն էր մեկնարկային կազմում, կար մեծ պատասխանատվություն: Փորձեցի օգտվել իմ շանսից եւ դրսեւորել լավագույն որակներս: Առաջին լիգայից դուրս մնալը մեր ծրագրերի մեջ չի մտնում: Նույնիսկ չենք ցանկանում մտածել այդ մասին: Ամեն բան մեր ձեռքում է»,- Արսեն Հայրապետյանի խոսքը մեջբերում է yarsport-ը:

Այս մրցաշրջանում Հայրապետյանը 2 գոլ է խփել Ռուսաստանի առաջին լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում