20:08  ,  28 ապրիլի, 2016

Մատս Հումելսը «Բորուսիային» հայտնել է «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ, Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Բավարիայում»: Այդ մասին գրում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Տրանսֆերը տեղի կունենա, եթե ակումբները հասնեն համաձայնության: «Բորուսիան» պաշտոնական առաջարկ մյունխենյան ակումբից դեռ չի ստացել: «Բավարիայի» ներկայացուցիչները գերմանական մամուլի միջոցով հայտնել էին, որ բանակցում են Մատս Հումելսի հետ:

«Բորուսիան» նաեւ հայտնել է, որ Հումելսի պայմանագրում նշված չէ նրա տրանսֆերի արժեքը: Հետեւաբար, ֆուտբոլիստը մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը պարտավոր է չհեռանալ, եթե ակումբը մերժի «Բավարիայի» առաջարկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում