19:50  ,  28 ապրիլի, 2016

«Ուրալը» պարտվեց ԲԿՄԱ-ին, Մանուչարյանն անցկացրեց երկրորդ կեսը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում չեմպիոնական մրցավազքի ֆավորիտ Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվեց Եկատերինբուրգի «Ուրալին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: 

«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին եւ անցկացրեց ամբողջ երկրորդ խաղակեսը:

ԲԿՄԱ-ն 53 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր է գերազանցում մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռոստովին»: «Ուրալը» 35 միավորով 8-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ուրալ» - ԲԿՄԱ՝ 0:3

Աարոն Օլանարե, 19, Ահմեդ Մուսա, 59, Ալան Ձագոեւ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում