21:09  ,  28 ապրիլի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ FIFA 16-ի շաբաթվա թիմում (ֆոտո)

EA Sports-ը ներկայացրել է FIFA 16 համակարգչային խաղի շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում գրավել էր «Շտուտգարտի» դարպասը, կատարել էր նաեւ գոլային փոխանցում: «Բորուսիան» հաղթել էր 3:0 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է  49 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել է 29 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով