11:08  ,  28 ապրիլի, 2016

Հայաստանի հավաքականի ամերիկյան խաղերի տոմսերը վաճառքում են

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ԱՄՆ-ում կայանալիք առաջիկա 2 ընկերական խաղերի տոմսերն արդեն վաճառքում են:

Մայիսի 28-ին՝ ժամը 19:30-ին (Լոս Անջելեսի ժամանակով) Հայաստանի հավաքականը «Սթաբհաբ սենթերում» կմրցի Գվատեմալայի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 19:30-ին (Լոս Անջելեսի ժամանակով), նույն ստադիոնում ուժերը կչափի  Էլ Սալվադորի հետ: 

Երկու հանդիպումների տոմսերի գինը՝ 30-120 դոլար է: Տոմսեր ձեռք բերել հնարավոր է՝ զանգելով Yerevan Printing` 818-548-6262 հեռախոսահամարով (Լոս-Անջելեսում), կամ այցելելով www.ticketon.comwww.axs.com կայքերը: Հայաստանի տարածքում տոմսերը չեն վաճառվում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս