10:10  ,  28 ապրիլի, 2016

Ֆյուրին ճարպակալած որովայնը ցուցադրել է Կլիչկոյին եւ խոստացել ծեծել նրան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO, WBA եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին խորհուրդ է տվել ռեւանշ մենամարտի ժամանակ հարվածել իր ճարպակալած որովայնին:

«Դու ինձ մարզի՞կ ես անվանել: Մի՞ թե չես ամաչում: Դա միանգամայն անհարգալից վերաբերմունք է իմ հանդեպ: Ես երբեք չեմ վարել առողջ ապրելակերպ: Ես գեր մարդ եմ, որը ծեծելու է քեզ: Սկզբում հարվածիր որովայնիս, իսկ հետո՝ գլխիս: Եթե այդպես վարվես, ես կպարտվեմ»,- ասել է Ֆյուրին, փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ֆյուրիի եւ Կլիչկոյի միջեւ ռեւանշ մենամարտը կկայանա հուլիսի 9-ին Մանչեսթերում: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում բրիտանացին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել Վլադիմիր Կլիչկոյին, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս