18:48  ,  27 ապրիլի, 2016

Դիեգո Սիմեոնեն որակազրկվել է մինչեւ Իսպանիայի առաջնության ավարտը

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որակազրկվել է Իսպանիայի առաջնության երեք խաղով, հաղորդում է AS-ը: «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում («Աթլետիկոն» տանը հաղթել է 1:0 հաշվով) 45-ամյա մարզիչը գնդակ մատուցող տղային նշան է արել, որ նա երկրորդ գնդակ նետի խաղադաշտ՝ ժամանակ շահելու նպատակով: Այդ արարքի համար Սիմեոնեն հեռացվել էր պահեստայինների նստարանից:

Իսպանիայի առաջնության մնացած երեք հանդիպումներում «Աթլետիկոյի» մրցակիցները կլինեն «Ռայո Վալյեկանոն», «Լեւանտեն» եւ «Սելտան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում