19:12  ,  26 ապրիլի, 2016

Արսեն Պապիկյանը՝ «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար

Ռուսական «Կուբանի» գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւը հեռացել է պաշտոնից, հաղորդում է Sport-express-ը:

Կրասնոդարի թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի 44-ամյա Արսեն Պապիկյանը, որը «Կուբանի» մարզչական շտաբում էր:

Ռուսաստանի առաջնության 25 տուրից հետո «Կուբանը» 20 միավորով 14-րդ տեղում է: Տաշուեւը թիմը գլխավորել էր 2015թ. սեպտեմբերին: Այս ընթացքում «Կուբանը» տարել է երեք հաղթանակ, կրել յոթ պարտություն, յոթ հանդիպում էլ ավարտել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում