Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ֆիորենտինայի» եւ Չեռնոգորիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեվան Յովետիչին:
TMW-ի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Յուվենտուսն» ու «Նապոլին»:
Իտալիայի ավարտված առաջնությունում Յովետիչը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում եւ դարձել է 14 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում