18:14  ,  18 ապրիլի, 2016

Կարպինն Օզբիլիսի մեղադրանքը որակել է «ցնորք»

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է ռուսական ակումբի նախկին խաղացող, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ասածը, թե «Սպարտակի» ռուսաստանցի ֆուտբոլիստները Կարպինի ժամանակ օտարերկրացիներից քիչ են վարձատրվել, բացի այդ դժգոհ են եղել, որ մարզիչն իսպաներեն է խոսել մարզումների ժամանակ:

«Օզբիլիսի ասածը ցնորք է: Ռուս ֆուտբոլիստները օտարերկրացիներից քիչ չեն ստացել: Հասկանալի է, որ վարձատրությունը տարբեր է լինում: Բայց ընդհանուր առմամբ՝ գնային քաղաքականությունը եղել է հավասար:

Իսպաներեն եմ խոսել լեգեոնականների հետ, քանի որ նրաք ռուսերեն չէին հասկանա: Հիմա հասկացեք, թե ինչ աստիճանի ցնդաբանություն կա այդ ֆուտբոլիստների մտքում: Եվ այդ խաղացողների հետ պետք է աշխատել»,- Կարպինի խոսքը մեջբերում է championat-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Օզբիլիսը «Սպարտակում» հանդես է եկել 2013-2015 թվականներին, այժմ վարձավճարով ներկայացնում է իսպանական «Ռայո Վալյեկանոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում