12:05  ,  18 ապրիլի, 2016

Իտալիայի հավաքականի առանցքային կիսապաշտպանը բաց կթողնի Եվրո-2016-ը

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն ծնկի ծանր վնասվածքի պատճառով չի մասնակցի Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ին, հայտնում է ակումբի կայքը

30-ամյա Մարկիզիոն ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք է ստացել «Պալերմոյի» դեմ Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում, որը կայացել էր ապրիլի 17-ին: Առաջիկայում իտալացին կվիրահատվի, իսկ վերականգնման համար կպահանջվի մոտ 6 ամիս: Մարկիզիոն «Յուվենտուսին» եւս չի օգնի մրցաշրջանի մնացած հատվածում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս