11:56  ,  17 ապրիլի, 2016

Ֆորմուլա-1. Նիկո Ռոսբերգի 6-րդ անընդմեջ հաղթանակը

«Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Չինաստանի Մեծ մրցանակը: Երկրորդ տեղում է «Ֆերարիի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը: Եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլից» ռուսաստանցի Դանիիլ Կվյատը:

Ռոսբերգը 6-րդ մեկնարկն անընդմեջ է հաղթում Ֆորմուլա-1-ի մրցափուլերում: Ռոսբերգը 75 հնարավորից նույնքան միավորվ գլխավորում է ընդհանուր հաշվարկը: Երկրորդ տեղում ընթացող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը (Mercedes AMG F1) 39 միավորով երկրորդ տեղում է:

Ֆորմուլա-1. Չինաստանի Մեծ մրցանակ

1. Նիկո Ռոսբերգ (Mercedes AMG F1)

2. Սեբաստիան Ֆետել (Scuderia Ferrari)

3. Դանիիլ Կվյատ (Red Bull Racing)

4. Դանիել Ռիկյարդո (Red Bull Racing)

5. Կիմի Ռայկոնեն (Scuderia Ferrari)

6. Ֆելիպե Մասա (Williams)

7. Լյուիս Հեմիլթոն (Mercedes AMG F1)

8. Մաքս Ֆերստապեն (Scuderia Toro Rosso)

9. Վալտերի Բոտաս (Williams)

10. Կարլոս Սայնս կրտսեր (Scuderia Toro Rosso)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում