18:00  ,  27 հունիսի, 2012

Ուկրաինայի հավաքականին մեղադրում են դոպինգ օգտագործելու մեջ

Գերմանիայի Հերոլդսբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր Ֆրից Զերգելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Եվրո-2012-ից առաջ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները արգելված խթանիչներ են ընդունել, ինչի հետեւանքով էլ Ավստրիայում կայացած Թուրքիայի հետ ընկերական հանդիպումից առաջ գրեթե ամբողջ թիմը սննդային թունավորում էր ստացել։

«Ես կարծում եմ, որ դա դեկսամետազոն դեղամիջոցի օգտագործման հետեւանք էր։ Դեկսամետազոնը ստերոիդ է։ Հայտնի է, որ դրա օգտագործումից հետո նկատվում է մարսողության խանգարում, սրտխառնոց եւ փսխում», - Զերգելի խոսքը մեջբերում է ուկրաինական ՏՍՆ-ը։

Դեկսամետազոնն արգելված է Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից։ Այն նախատեսված է հոդերի բորբոքման դեմ եւ վնասված հյուսվածքների վերականգնման համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով