14:42  ,  27 հունիսի, 2012

Մորյենտեսը վերադարձավ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսը վերադարձել է Արքայական ակումբ, բայց արդեն մարզիչի պաշտոնում, հաղորդում է Marca-ն։ 36-ամյա իսպանացին կմարզի «Ռեալի» երիտասարդական կազմը։

Մորյենտեսը «Ռեալում» հանդես է եկել 1997-2005 թվականներին եւ դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի կրկնակի չեմպիոն եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով