21:38  ,  18 մարտի, 2016

Պաշտոնական. Անդրեյ Արշավինը կխաղա Ղազախստանում

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Արշավինն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Կայրաթ», հայտնում է ակումբի կայքը

34-ամյա ֆուտբոլիստը ղազախական ակումբի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Կայրաթում» Արշավինը կխաղա 28 համարի մարզաշապիկով:

Լոնդոնի «Արսենալի» ու պետերբուրգյան «Զենիթի» նախկին հարձակվողի նախորդ ակումբն էր Կրասնոդարի «Կուբանը», որի հետ պայմանագիրը նա խզել էր այս տարվա հունվարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում