12:35  ,  2 մարտի, 2016

Գեղամ Կադիմյանի շնորհանդեսը «Կարպատներում» (ֆոտոշարք)

Լվովի «Կարպատները» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկներին, այդ թվում՝ 23-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանին: Ֆուտբոլիստների շնորհանդեսին նվիրված ասուլիսից հետո նրանք ստացել են մարզաշապիկներ եւ շրջել թիմի տնային ստադիոնում:

Գեղամ Կադիմյանը ստացել է 92 համարի մարզաշապիկը, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջին հատվածում հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկում», որի կազմում մասնակցել է 15 հանդիպման եւ դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով