10:10  ,  2 մարտի, 2016

«Տոմի» ֆուտբոլիստը կխաղա «Միկայում»

Երեւանի «Միկան» վարձակալել է «Տոմի» պաշտպան Արտյոմ Յարմոլիցկուն: Այդ մասին հայտնել է ռուսական ակումբի մարզական տնօրեն Իգոր Կուդրյաշովը, գրում է Sportbox.ru-ն:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 4 խաղի: Արտյոմ Յարմոլիցկին Մոսկվայի «Դինամոյի» կազմում 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով