11:40  ,  29 փետրվարի, 2016

Վարդան Պողոսյանը հեռացել է «Դաչիայից»

Հայաստանի հավաքականի թեկնածու Վարդան Պողոսյանը հեռացել է մոլդովական «Դաչիայից»:

Կողմերը պայմանագիրը խզել են եկկողմ համաձայնությամբ: 23-ամյա հարձակվողը վերադարձել է Հայաստան, որտեղ կշարունակի խաղալ Երեւանի «Փյունիկում», հայտնում է «Դաչիայի» կայքը:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում Պողոսյանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 15 խաղ՝ խփելով 8 գոլ: Նա այս տարվա հունվարին էր միացել «Դաչիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով