23:42  ,  14 փետրվարի, 2016

Յուրա Մովսիսյանը գոլ է խփել «Ռեալ Սոլթ Լեյքում»

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել: Հարավայի Կորեայի «Սոննամ» ակումբի հետ ընկերական խաղում Մովսիսյանն աչքի է ընկել 50-րդ րոպեին: Սոլթ Լեյք Սիթիի թիմը հաղթել է նվազագույն հաշվով:

«Ռեալ Սոլթ Լեյքը» պատրաստվում է ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպմանը: Փետրվարի 24-ին կայանալիք խաղում ամերիկյան թիմը կմրցի Մեքսիկայի «Տիգրեսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում