21:41  ,  14 փետրվարի, 2016

Լիլեհամեր. Անաստասիա Գալուստյանը 7-րդն է

Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում ընթացող ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մենասահքի կարճ ծրագիրն ավարտել է 7-րդ տեղում՝ վաստակելով 55.89 միավոր: Առաջատարը ճապոնացի Յունա Շիրաիվան է՝ 60.87: 

«Լավ մարզավիճակում եմ, ֆիզիկապես եւ հոգեբանորեն լիարժեք պատրաստ եմ մրցելույթիս: Ակնկալում եմ լավ ելույթ, բարձր ու արդար գնահատական մրցավարների կողմից: Կփորձեմ ցուցադրել լավ ելույթ, այն ինչին ընդունակ եմ»,- ասել է Անաստասիա Գալուստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Ազատ ծրագրի կատարումը փետրվարի 16-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս