21:04  ,  14 փետրվարի, 2016

Կարլո Անչելոտին ներկա է եղել «Արսենալ» - «Լեսթեր» խաղին (ֆոտո)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Արսենալ» - «Լեսթեր» հանդիպմանը Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի տրիբունայից հետեւել է նաեւ իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին, որն ամռանը կգլխավորի Մյունխենի «Բավարիան»: Անչելոտին Թվիթերում կատարած գրառումով հիացմունք է արտահայտել հանդիպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելացված 5-րդ րոպեին Ուելբեքի խփած գոլի շնորհիվ «Արսենալը» կամային հաղթանակ է տարել «Լեսթերի» նկատմամբ, որը երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրեց տասը ֆուտբոլիստներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում