17:05  ,  14 փետրվարի, 2016

«Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Օզիլին

«Բարսելոնայի» ներկայացուցիչները հերքում են բրիտանական եւ գերմանական մամուլի տարածած լուրերը, թե կատալոնական ակումբը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով, հաղորդում է mundodeportivo-ն: «Բարսելոնան» այդ ուղղությամբ ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերել:

Ավելի վաղ նշվել էր, որ 27-ամյա Օզիլը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ իսպանական Պրիմերա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում