16:12  ,  14 փետրվարի, 2016

«Բավարիայի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Հոլգեր Բադշտուբերը մարզման ժամանակ ոտնաթաթի ոսկորի կոտրվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք ամիս, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստն արդեն վիրահատվել է:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Բադշտուբերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում:

Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վնասվածքի պատճառով զրկվել էր նաեւ կենտրոնական պաշտպան Ջերոմ Բոատենգից, որը խաղադաշտ կվերադառնա միայն ապրիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում