15:44  ,  14 փետրվարի, 2016

Գվարդիոլան կհեռացվի, եթե «Բավարիան» չհաղթահարի «Յուվենտուսի» արգելքը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռացվի պաշտոնից, եթե թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել Թուրինի «Յուվենտուսի» արգելքը, գրում է express.co.uk-ը:

Գերմանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ կատալոնացի մասնագետն ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի կարեւորագույն փուլից առաջ շտապեցին հայտարարել համաձայնության եւ ամռանը պայմանագիր կնքելու մասին:

Հայտնի է, որ ամռանը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը պետք է ստանձնի իտալացի Կարլո Անչելոտին, որը կարող է ավելի շուտ անցնել պարտականությունների կատարմանը:

«Յուվենտուս» - «Բավարիա» հանդիպումը փետրվարի 23-ին է, պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում