12:55  ,  14 փետրվարի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» 90 միլիոն եվրո կառաջարկի Օբամեյանգի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Անգլիական ակումբը պատրաստ է 26-ամյա գաբոնցի ֆուտբոլիստի համար վճարել 90 միլիոն եվրո, հաղորդում է dailymail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նաեւ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու, «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տարբերակները, սակայն Օբամեյանգի տրանսֆերն իրականացնելն ամենահավանականն է:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման եւ խփել է նույնքան գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում