Ֆուտզալի Իսպանիայի հավաքականը պատմության մեջ 7-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված Եվրոպայի առաջնության եզրափակիչում իսպանացիները 7:3 հաշվով հաղթեցին Ռուսաստանի հավաքականին:
Բրոնզե մեդալակիր դարձավ մրցաշարի գլխավոր սենսացիան մատուցած Ղազախստանի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 5:2 հաշվով հաղթեց սերբերին: Ղազախստանի հավաքականը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Եվրոպայի գործող չեմպիոն իտալացիներին:
Եվրո-2016, եզրափակիչ
Ռուսաստան – Իսպանիա՝ 3:7 (1:4)
Երրորդ տեղի խաղ
Սերբիա – Ղազախստան՝ 2:5 (0:1)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում