00:33  ,  14 փետրվարի, 2016

Գեղամ Կադիմյանը` «Կարպատների» ֆուտբոլիստ

Դոնեցկի «Օլիմպիկի» նախկին հարձակվողի Գեղամ Կադիմյանը տեղափոխվել է Լվովի «Կարպատներ», հաղորդում է ակումբի կայքը:

23-ամյա հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել ուկրաինական ակումբ եւ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Գեղամ Կադիմյանն «Օլիմպիկի» կազմում մասնակցել է 15 հանդիպման եւ դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով