Անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ: Անգլիայի չեմպիոնը շատ վստահ սկսեց խաղը եւ 17-րդ րոպեին արդեն ուներ 3 գոլի առավելություն: Եվս 2 գոլ տանտերերը խփեցին երկրորդ խաղակեսում, իսկ «Նյուքասլը» հաշիվը կրճատեց վերջին րոպեին: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը: «Չելսիի» 20-ամյա հարձակվող Բերտրան Տրաորեն, հաշիվը դարձնելով 5:0, դարձավ Բուրկինա Ֆասոն ներկայացնող առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփում Պրեմյեր լիգայում:
Այս հաղթանակից հետո Գուս Հիդինկի թիմը 33 միավորով բարձրացավ 12-րդ տեղ: Հատկանշական է, որ «Չելսին» Պրեմյեր լիգայի միակ ակումբն է, որը դեռ պարտություն չի կրել Ժոզե Մոուրինյոյի հեռացումից հետո:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Չելսի» - «Նյուքասլ»՝ 5:1
Դիեգո Կոստա, 5, Պեդրո, 9, 59, Վիլիան, 17, Բերտրան Տրաորե, 83 – Անդրես Տաուսենդ, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում