23:33  ,  13 փետրվարի, 2016

«Արարատի» 3 ֆուտբոլիստներ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն մեկնի ԱՄՆ

Փետրվարի 14-ի առավոտյան «Արարատը» 18 ֆուտբոլիստներով կմեկնի ԱՄՆ, որտեղ 10-օրյա հավաք կանցկացնի Կալիֆորնիայում, հայտնում է ակումբի կայքը:

Փաստաթղթային խնդիրների պատճառով հավաքին չեն մասնակցի դարպասապահ Արման Մելիքսեթյանը, պաշտպան Արամ Շախնազարյանը եւ վրացի կիսապաշտպան Գեորգի Խուբուան:

ԱՄՆ-ում «Արարատին» կմիանան ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն ու խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը: 23-ամյա Գլավաշը նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» եւ Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում ու Խորվաթիայի երիտասարդական հավաքականում: Հավաքի ընթացքում թիմում կփորձարկվեն նաեւ այլ խաղացողներ:

ԱՄՆ-ում «Արարարտն» անցկացնելու է 3 ստուգողական հանդիպում: Մրցակիցներից երկուսը հայտնի են՝ «Ֆրեզնո Ֆուեգո» (փետրվարի 18-ին) եւ «Նյու Յորք Կոսմոս» (փետրվարի 20-ին): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում