22:10  ,  13 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում էի, որ գնդակը հայտնվեր ցանցում

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Հանովերի» դեմ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում խփած հաղթական գոլին:

«Մարկո Ռոյսից ստանալով գնդակը՝ ցանկանում էի առաջ շարժվել, սակայն նկատեցի, որ այդ գոտին փակ է: Այդ ժամանակ սկսեցի շարժվել դեպի կենտրոն եւ ցանկանում էի, որ գնդակը հայտնվեր ցանցում: Ի վերջո, ստացվեց հենց այդպես»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղի միակ գոլը Հենրիխ Մխիթարյանը խփել էր 57-րդ րոպեին՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 8-ի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում