21:06  ,  13 փետրվարի, 2016

Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել Ուկրաինայում

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել Ուկրաինայի անվանի մարզիկներին եւ մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարում:

57 կգ քաշային կարգում Բարսեղյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ, տանելով 2 հաղթանակ, պարտվել է կիսաեզրափակիչում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա ուժեղ է գտնվել Ուկրաինայի ներկայացուցիչ Արմեն Առաքելյանից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալ չեն նվաճել մրցումների առաջին օրը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում