20:48  ,  13 փետրվարի, 2016

«Ռեալն» ուժեղ էր «Աթլետիկից», Ռոնալդուն շրջանցեց Սուարեսին

Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:

Խաղի հաշիվը բացեց «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 20 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող ուրուգվայցի Լուիս Սուարեսին «Բարսելոնայից»: 7 րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում Արքայական ակումբը խփեց եւս 2 գոլ: 83-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը, բայց դա մադրիդցիներին չխանգարեց խփել նաեւ չորրորդ գոլը: 87-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ եւ գլխավորեց ռմբարկուների ցուցակը, իսկ քիչ անց բասկետը կրճատեցին հաշիվը, թեեւ ավելին անել չհաջողվեց: 

Զինեդին Զիդանի թիմը շրջանցեց մեկ խաղ պակաս անցրացրած Մադրիդի «Աթլետիկոյին» եւ 53 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» ունի 54 միավոր ու 2 հանդիպում պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկ»՝ 4:2

Կրիշտիանու Ռոնալդու, 3, 87, Խամես Ռոդրիգես, 37, Տոնի Կրոս, 45 – Խավյեր Էրասո, 10, Գորկա Էլուստոնդո, 90

Հեռացում՝ Ռաֆայել Վարան, 83 («Ռեալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում