19:55  ,  13 փետրվարի, 2016

«Բորուսիա» - «Հանովեր». Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Հանովերի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում:

Դորտմունդում ընթացող խաղի 57-րդ րոպեին 27-ամյա Մխիթարյանը բացեց հաշիվը՝ 1:0: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Հենրիխ Մխիթարյանը 8-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում անցկացնում է 19-րդ խաղը եւ դարձել է նաեւ 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս