19:26  ,  13 փետրվարի, 2016

Ցյուրիխ. Լեւոն Արոնյանի անհաջող մեկնարկը

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկած Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին: Հայկական շախմատի առաջատարն իր պարտությունն ընդունել է 19-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սեւերով ոչ ոքի է խաղացել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան միավորը կիսել է հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Լեւոն Արոնյանը փետրվարի 13-ին խաղալու է նաեւ Վլադիմիր Կրամնիկի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում