18:39  ,  13 փետրվարի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» սայթաքեց Սանդերլենդում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց հետնապահների թվում գտնվող «Սանդերլենդին»:

Առաջին խաղակեսում գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ ընդմիջումից հետո տանտերերն ավելի վտանգավոր էին գրոհում եւ 84-րդ րոպեին անյունայինից խփեցին հաղթական գոլը:

«Սանդերլենդը» Պրեմյեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տնային հաղթանակ տարել էր միայն մեկ անգամ՝ 1997-ին:

Լուի վան Գալի թիմը 41 միավորով մնում է 5-րն է, իսկ 23 միավոր ունեցող «Սանդերլենդը» հավասարվեց 18-րդ տեղում գտնվող «Նորվիչին»:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1

Վահբի Խազրի, 3, Դավիդ դե Խեա, 82 (ինքնագոլ) – Անտոնի Մարտիալ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս