00:07  ,  14 փետրվարի, 2016

Օզիլը որոշել է հեռանալ «Արսենալից» եւ կարող է հայտնվել «Բարսելոնայում»

«Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն անգլիական ակումբին մերժել է նոր պայմանագիր կնքելու հարցով, գրում է Marca-ն:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Արսենալից», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը դեմ չէ վերադառնալ Իսպանիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Այս մրցաշրջանում Օզիլն «Արսենալի» կազմում անցկացրել է 30 խաղ՝ դառնալով 6 գոլի եւ 16 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում