Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը պատմել է, թե ինչպես է ընթանում թոքերի քաղցկեղի բուժումը:
«Արդյունքները շատ դրական են: Այդ ամենը բժիշկների հրաշալի աշխատանքի, ինձ աջակցողների ու իմ դրական տրամադրվածության շնորհիվ է: Հիմա իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես առաջին խաղակեսում հաղթում եմ 2:0 հաշվով, բայց հանդիպումը դեռ չի ավարտվել: Վստահ եմ, որ կհաղթեմ»,- 68-ամյա հոլանդացու խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Յոհան Կրոյֆի մոտ հիվանդությունն ախտորոշվել էր 2015-ի հոկտեմբերին: 1991-ին «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը ենթարկվել էր սրտի վիրահատության, ինչից հետո թողել է ծխելը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում