19:07  ,  13 փետրվարի, 2016

Սարգիս Ադամյանը խփել է «Շտայնբախի» 7-րդ գոլը

Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայում (չորրորդ դիվիզիոն) հանդես եկող «Շտայնբախ» ակումբի կազմում:

«Շտայնբախը» ստուգողական խաղում 8:0 հաշվով հաղթել է պորտուգալական «Վիլյա Վելյա դե Ռոդաոյին»: Ադամյանը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին, իսկ 8 րոպե անց հաշիվը դարձրել է 7:0, հաղորդում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողն այս տարվա հունվարին գերմանական «Նոյշտրելիցից» էր տեղափոխվել «Շտայնբախ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով