16:53  ,  13 փետրվարի, 2016

Յուրգեն Կլոպ. Ես Կոպերֆիլդը չեմ

Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Ես Դեւիդ Կոպերֆիլդը չեմ: Բոլորին է հայտնի, որ կա նաեւ ավելի հեշտ աշխատանք: Բայց ես հեշտ ուղիներ փնտրողներից չեմ: Ես միշտ պատրաստ եմ ճիշտ աշխատանքի, ճիշտ իրավիճակում, երբ կարող ես փոփոխություններ կատարել: Բայց դրա համար անհրաժեշտ է աշխատանք:

«Լիվերպուլը» լավագույն իրավիճակում չէ այժմ, բայց դա ինձ չի վախեցնում: Ես ճիշտ տեղում եմ»,- Յուրգենի Կլոպի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Անգլիայի առաջնույան 25 տուրից հետո «Լիվերպուլը» 35 միավորով 9-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում