16:27  ,  13 փետրվարի, 2016

«Շիրակը» կմեկնի Սոչի

«Շիրակը» փետրվարի 17-ից մարտի 2-ը մարզումայն հավաք կանցկացնի Սոչիում եւ կհանգրվանի «Վեսնա» հյուրանոցում, հաղորդում է Գյումրիի ակումբի պաշտոնական կայքը: Հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ:

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կանցկացնի նաեւ չորս ստուգողական հանդիպում՝ փետրվարի 19-ին, 23-ին, 23-ին եւ մարտի 1-ին: Մրցակիցները դեռ չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ «Շիրակը» հունվարին հավաք է անցկացրել ԱՄՆ-ում եւ ստուգողական խաղում 1:2 հաշվով պարտվել «Լոս Անջելես Գելաքսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում