15:51  ,  13 փետրվարի, 2016

Միխայել Շումախերի բուժման շաբաթական ծախսը 191 հազար եվրո է

Երկու տարի առաջ ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայել Շումախերի բուժման շաբաթական ծախսը 191 հազար եվրո է, գրում է express.co.uk-ը:

Սպասվում է, որ առաջիկայում նրա բուժման տարեկան ծախսերը կկազմեն մոտ 10 միլիոն եվրո: Ապաքինման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն:

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի անձնական կարողությունը մոտ 700 միլիոն եվրո է: Գերմանացի ավտոարշավորդի կինն անցած տարի վաճառել էր նրա անձնական ինքնաթիռը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով