14:56  ,  13 փետրվարի, 2016

Ռանյերի. «Լեսթերը» ճնշում չի զգում, իսկ «Արսենալի» համար պարտությունը կլինի աղետ

Եթե «Արսենալը» մեզ չհաղթի, ապա նրանց համար դա կլինի աղետ, ասել է Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթեր Սիթի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Անգլիայի առաջնության 26-րդ տուրից առաջ: Փետրվարի 14-ին «Լեսթերը» (53 միավոր) կհյուրընկալվի «Արսենալին» (48 միավոր): Հանդիպման սկիզբը Երեւանի ժամանակով 16:00-ին է:

«Վենգերի թիմի վրա հսկայական ճնշում կա, նրանք ամեն տարի ծախսում են հսկայական գումար եւ եթե չհաղթեն մեզ, ապա աղետ կլինի «Արսենալի» համար: Մարդիկ ցանկանում են, որ մենք զգանք ճնշում, բայց մենք մեր նվազագույն խնդիրն այս մրցաշրջանում վաղուց լուծել ենք: Այժմ ոչ մի ճնշում չենք զգում եւ «Արսենալի» հետ հանդիպումն առանցքային չէ մեզ համար: Սկզբում ասում էին, թե «Լեսթերը» վաղ թե ուշ կձախողվի, այժմ ոմանք կարծում են, որ մենք կարող ենք նվաճել տիտղոսը: Իսկ մենք կատարում ենք մեր աշխատանքը: Ֆանտաստիկ կլինի, եթե տիտղոս նվաճենք»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Լեսթերը» 3:1 հաշվով պարտության է մատնել չեմպիոնի գլխավոր հավակնորդներից «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս